Աշխարհի չեմպիոնը նոկդաունի է ենթարկել մրցավարին

Մարզասերները զավեշտալի դրվագի ականատեսն են դարձել պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարի ժամանակ: Շվեդիան ներկայացնող աշխարհի չեմպիոն Բադու Ջեքը 5-րդ ռաունում ոչ միտումնավոր հարվածել է մրցավարի դեմքին և նոկդաունի ենթարկել նրան: Ի դեպ, Ջեքի և բրիտանացի Ջեյմս Դիգեյլի միջև մարտը ոչ-ոքի է ավարտվել: