Հաղթանակը կգրանցվի պատմության էջերում. Մխիթարյան

Հաղթանակը կգրանցվի պատմության էջերում. Մխիթարյան

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր կարծիքն է հայտնել վաղը կայանալիք Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Լիվերպուլի» հետ մրցավեճի վերաբերյալ: «Բոլորը սպասում են կիրակնօրյա խաղին: Բաց եմ թողել առաջին շրջանում «Էնֆիլդում» տեղի ունեցած մրցավեճը, սակայն գիտակցում եմ ինչ նշանակություն ունի այս դիմակայությունը: Առաջին դեպքը չէ, երբ պետք է խաղամ նման մակարդակի դերբիում: Մենք պետք է պատրաստ լինենք լարված պայքարի և արժանանանք երկրպագուների ուշադրությանը: Ամեն ինչ պետք է անենք հաղթանակի համար, քանզի այն կգրանցվի պատմության մեջ: Բացի այս մեզ անհրաժեշտ է վաստակել երեք միավոր»,- նշել է Մխիթարյանը: Վերջինս խոսել է նաև «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին, ում գլխավորությամբ մեծ ճանաչում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայում»: «Նախորդ մրցաշրջանի համեմատ «Լիվերպուլն» ուժեղացել է: Դա ակնառու է: Թիմը գլխավորում է մեծագույն մասնագետ ով ի զորու է էապես բարելավել խաղի որակը: Կլոպի թիմը հետաքրքիր ֆուտբոլ է ցուցադրում: Կարծում եմ դիտարժան պայքար կծավալվի: Կլոպը կարողանում խաղացողներին վստահություն հաղորդել և օգտագործել նրանց բոլոր ուժեղ կողմերը: Դա նրա մոտ շատ լավ է ստացվում»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը: