ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում տեղի չի ունենա «վերաբեռնում». Թրամփ

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում տեղի չի ունենա «վերաբեռնում». Թրամփ

C-SPAN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում տեղի չի ունենա «վերաբեռնում»։ Թրամփն ընդգծել է, որ գոյություն չունի վերաբեռնման որևէ կոճակ։ Նրա խոսքերով՝ ամերիկյան նոր վարչակարգը կա՛մ կլուծի ռուսական կողմի հետ առկա խնդիրները, կա՛մ էլ չի լուծի։ Թրամփը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն իր նախագահության ժամանակ ավելի շատ կհարգի ԱՄՆ-ը. «Իմ ժամանակ Ռուսաստանը շատ ավելի կհարգի մեզ։ Մյուս երկրները՝ ներառյալ Չինաստանն ու Մեքսիկան, նույնպես ավելի շատ կհարգեն մեզ»։ Թրամփը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր կառավարման ժամանակ այլևս կիբեր հարձակումներ չի գործի ԱՄՆ սերվերների դեմ։