Քայլի Ջենները բաց զգեստով ի ցույց է դրել ոտքի խոշոր սպին

Քայլի Ջենները բաց զգեստով ի ցույց է դրել ոտքի խոշոր սպին

Newsyou.info-ի փոխանցմամբ՝ ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջենները The Beverly Hilton Hotel-ում մասնակցել է «Ոսկե գլոբուսի» հանձնման արարողությանը։ Գեղեցկուհին ներկայացել է բաց զգեստով, որն ի ցույց է դրել նրա սպին։ Քայլին չի քաշվում դրանից և անգամ սիրում է այն։ Քայլին սպին ի ցույց դնող լուսանկարը տարածել է սոցցանցում իր էջերում։ 2011 թվականին նա պատմել է, որ ոտքի վնասվածքը ստացել է հնգամյա տարիքում՝ պահմտոցի խաղալիս, երբ փորձել է անցնել ցանկապատի վրայով։