Թիլերսոնը կողմ է արտահայտվել Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելուն

Թիլերսոնը կողմ է արտահայտվել Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելուն

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը Սենատում անցկացված լսումների ժամանակ կողմ է արտահայտվել Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելուն. «Կարծում եմ, որ մեզ համար կարևոր է ողջ անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել Ուկրաինային, որպեսզի նա կարողանա իրեն պաշտպանել հետագա էքսպանսիայից կամ ագրեսիայից»։ Պատասխանելով համապատասխան հարցին՝ Թիլերսոնը հայտարարել է, որ նման ընդունման որոշման համար կխորհրդակցեր ազգային անվտանգության խորհրդի հետ՝ մյուս գերատեսչությունների մասնակցությամբ, սակայն հաստատել է, որ կաջակցեր նման որոշմանը։ Ավելի վաղ Թիլերսոնը Ռուսաստանին որակել է որպես ագրեսոր, որն Ուկրաինայից զավթել է Ղրիմը։