Մեքսիկական պեսոյի փոխարժեքը հակառեկորդ է սահմանել Թրամփի ասուլիսի ֆոնին

Մեքսիկական պեսոյի փոխարժեքը հակառեկորդ է սահմանել Թրամփի ասուլիսի ֆոնին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեքսիկական պեսոյի փոխարժեքը նվազել է մինչև պատմական նոր նվազագույնի՝ մեկ դոլարի համար 22 պեսո։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մամլո ասուլիսի ֆոնին։ Նախորդ տարվա արդյունքներով՝ պեսոն նվազել է 20 տոկոսով, ընդ որում՝ դա տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի ընտրությամբ։ 2017 թվականի առաջին օրերին մեքսիկական պեսոյի փոխարժեքի անկումն արագացել է։ Թրամփի նախընտրական ծրագրի մեջ մտնում է ԱՄՆ-ի հարավում պատի կառուցումը մեքսիկացի ներգաղթյալների ներթափանցումից պաշտպանվելու համար։ Բացի այդ, նա առաջարկել է վերանայել Հյուսիսային Ամերիկայում ազատ առևտրի մասին համաձայնագիրը, ինչը խստապես հարվածել է մեքսիկացի արտադրողներին, և ուժեղացրել է ճնշումը Մեքսիկայի ազգային արժույթի վրա։