Թրամփը երդմնակալությունից առաջ իր բոլոր ակտիվները հանձնելու է հավատարմագրային կառավարման

Թրամփը երդմնակալությունից առաջ իր բոլոր ակտիվները հանձնելու է հավատարմագրային կառավարման

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մինչև իր երդմնակալությունն իր բոլոր ակտիվները հանձնելու է հավատարմագրային կառավարման։ Այդ մասին հայտարարել է Թրամփի ներկայացուցիչ, իրավաբան Շերի Դիլոնը. «Trump Organization-ի բոլոր ներդրումները և բիզնես-ակտիվներն արդեն հանձնվել կամ հանձվելու են հավատարմագրային կառավարման, ինչն արվելու է մինչև հունվարի 20-ը»։ Բացի այդ, Թրամփը հրաժարվելու է իր ընկերությունում զբաղեցրած բոլոր պաշտոններից։ Դիլոնը նաև հայտարարել է, որ Թրամփն իր նախագահության ժամանակ չի կնքի որևէ պայմանագիր արտերկրում, իսկ երկրի ներսում նրա բոլոր գործարքները իրականացվելու են շահերի կոնֆլիկտի մասով խիստ վերահսկողության ներքո։ Դիլոնը խոստացել է, որ ապագա նախագահը չի շփվի իր ընկերության հետ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր բիզնեսը կանցնի իր որդիների՝ Դոնալդ-կրտսերի ու Էրիկի ղեկավարության ներքո, որոնք ակտիվները կղեկավարեն առանց իր մասնակցության։