Լոնդոնյան սրճարանն առաջարկել է ուտեստի դիմաց վճարել ֆիզիկական վարժություններ կատարելով

Լոնդոնյան սրճարանն առաջարկել է ուտեստի դիմաց վճարել ֆիզիկական վարժություններ կատարելով

Daily Mirror-ի փոխանցմամբ՝ David Lloyd Clubs ֆիթնես-ակումբների ցանցը սրճարան է բացել Լոնդոնում, որտեղ կարելի է ուտեստի դիմաց վճարել ֆիզիկական վարժություններ կատարելով։ Run for Your Bun սրճարանում, որը գտնվում է Քովենթ Գարդեն շրջանում, անվճար լանչ ստանալու համար անհրաժեշտ է կատարել 6 րոպեանոց մեծ ինտենսիվության ծրագիրը։ Դրա մեջ մտնում են ֆիզիկական տարբեր վարժություններ, այդ թվում նաև վազքուղին, հեծանվավազքը, արտակորումը, գոտկատեղի ձգման համար վարժությունը և այլն։ Տարբեր տիպի վարժությունների միջև որպես դադար տրվում է 30 վայրկյան ժամանակ։ Նոր սրճարանը կոչված է ֆինանսապես աջակցել British Heart Foundation բարեգործական կազմակերպությանը։