Թրամփը Ռուսաստանի հետ կապերի մասին հրապարակման համար խոստացել է պատժել BuzzFeed-ին

Թրամփը Ռուսաստանի հետ կապերի մասին հրապարակման համար խոստացել է պատժել BuzzFeed-ին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ կապերի մասին վարկաբեկիչ նյութեր հրապարակելու համար խոստացել է պատժել BuzzFeed կայքին։ Այդ մասին նա հայտարարել է իր մամուլի ասուլիսի ժամանակ. «Նրանք պատասխան կտան։ BuzzFeed-ը աղբ է»։ Հունվարի 11-ին BuzzFeedը հրապարակեց բրիտանական հետախուզության նախկին գործակալի գաղտնի զեկույցը, որն առնչվում էր Ռուսաստանի հետ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորքային կապերի մասին։ Փաստաթղթում նշված էր, որ 2013 թվականին Թրամփը Մոսկվա կատարած այցի ժամանակ տեղավորվել է «Ռիտց Կառլտոն» նախագահական համարում, որտեղ ժամանակին իջևանել են Բարաք և Միշել Օբամաները։ Հաղորդվել էր նաև, որ Թրամփը մարմնավաճառներ էր կանչել և նրանց կարգադրել էր միզել այն նույն անկողնուն, որում հանգստացել է նախագահական զույգը։ Զեկույցի հեղինակն ընդգծել է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնության ծառայության աշխատակիցների ձեռքում կա համապատասխան տեսանյութ, որոնք շուրջօրյա ռեժիմով գրանցում են հյուրանոցի նախագահական համարների բոլոր կարևոր հյուրերին։ https://youtu.be/fAkumy7_Pbc