Թիլերսոնը խոստացել է Ղրիմը ռուսական չճանաչել

Թիլերսոնը խոստացել է Ղրիմը ռուսական չճանաչել

NPR կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը, որը հաստատման ընթացակարգ է անցնում Սենատի կողմից, խոստացել է Ղրիմը ռուսական չճանաչել։ Ելույթ ունենալով օրենսդիրների առջև՝ Թիլերսոնը հայտարարել էր, որ Սենատորներից մեկը պոտենցիալ պետքարտուղարին հարցրել է, թե արդյո՞ք նա ճանաչում է Ռուսաստանի իրավունքը Ղրիմի հանդեպ։ Թիլերսոնը բացասական պատասխան է տվել. «Ո՛չ, նրանք զավթել են մի տարածք, որը նրանց չի պատկանել»։ Նա պարզաբանել է, որ 2014 թվականին ուժեղ պատասխան կտար Մոսկվային. «Ռուսաստանի ղեկավարությունը կհասկանար այդ ուժեղ պատասխանը։ Ղրիմը դուք վերցրել եք, սակայն դրանով գործը չի ավարտվում»։ Թիլերսոնը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը համաշխարհային արենայում իրեն նշանակալից դեր վերադարձնելն է, ինչի համար էլ Մոսկվայի քայլերը բավական կանխատեսելի են և նրա հետ կարելի է բանակցել։ Ավելի վաղ Թիլերսոնը արդյունավետ գործիք չի որակել Մոսկվայի հանդեպ պատժամիջոցները և հանդես է եկել սահմանափակիչ միջոցների դերի նվազեցման օգտին։