Իլհամ Ալիևը Նախիջևանում մասնակցել է նոր զորանոցի բացման արարողակարգի

Իլհամ Ալիևը Նախիջևանում մասնակցել է նոր զորանոցի բացման արարողակարգի

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևան կատարած այցի ժամանակ մասնակցել է Առանձին համազորային բանակի զորամասերից մեկում զորանոցի ու բանակային կենցաղային համալիրի բացման արարողակարգի։ Դրան մասնակցել է նաև Առանձին համազորային բանակի հրամանատար, պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուսթաֆաևը՝ համապատասխան զեկույց ներկայացնելով պետության ղեկավարին։ Ալիևը ծանոթացել է նոր զորանոցի կենցաղային պայմաններին, որը նախատեսված է 900 տեղի համար։ Ալիևը նաև ծանոթացել է ոչ վաղ անցյալում սպառազինության մեջ ընդունված ռազմական տեխնիկայի հետ։