Թուրքիայում MIT-ի բեռնատարների գործով Ջան Դյունդարի համար պահանջվել է 10 տարվա ազատազրկում

Թուրքիայում MIT-ի բեռնատարների գործով Ջան Դյունդարի համար պահանջվել է 10 տարվա ազատազրկում

Թուրքական Dünya Bülteni լրատվական պորտալի փոխանցմամբ՝ դատախազը Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) բեռնատարների գործով պահանջել է «Ջումհուրիյեթ» թերթի նախկին գլխավոր քարտուղար Ջան Դյունդարին ու Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլին դատապարտել 10-ական տարվա ազատազրկման։ Բացի այդ, դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Ենիս Բերբերօղլուին։ Նա մեղադրվում է գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար։ Նրանք մեղադրվում են «ահաբեկչական զինված կազմակերպության անդամ չլինելով հանդերձ նրան օգնելու ցանկության» համար։ Դատական հաջորդ նիստը Ստամբուլի ծանր հանցանքները քննող 14-րդ դատարանում անցկացվելու է մարտի 1-ին։ Ավելի վաղ թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը տեղեկություններ էր հրապարակել MIT-ի բեռնատարներով Սիրիայի գրոհայիններին զենք ուղարկելու մասին։