Google-ը Կուբային կտրամադրի արագացված հասանելիություն իր ծառայություններին

Google-ը Կուբային կտրամադրի արագացված հասանելիություն իր ծառայություններին

Google կորպորացիան և Կուբայի կառավարությունը կնքել են համաձայնագիր երկրի քաղաքացիներին Google-ի ծառայություններին արագացված հասանելիություն տրամադրելու մասին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով երկու իրազեկ աղբյուրի։ Նշվում է, որ պաշտոնական պայմանագիրը Alphabet հոլդինգի ղեկավար Էրիկ Շմիդտի և կուբայական իշխանությունների միջև կստորագրվի դեկտեմբերի 12-ին։ Գործակալությունը նշում է, որ գործարքի արդյունքում կուբացիները կստանան արագ հասանելիություն Gmail փոստային ծառայությանն ու YouTube վիդեոհոսթինգին։ Համաձայնագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Սակայն դեռևս չլուծված է մնում Կուբայում սերվերների տեղակայման հարցը։ Ներկա պահին կղզում համացանցային միացումն աշխարհում ամենադանդաղներից մեկն է։