Փարիզում այսօր Սիրիայի հարցով նախարարական հանդիպում կանցկացվի

Փարիզում այսօր Սիրիայի հարցով նախարարական հանդիպում կանցկացվի

Այսօր Փարիզում կանցկացվի սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանն աջակցող մի շարք երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Հանդիպմանը, որը կանցկացվի Ֆրանսիայի ԱԳՆ-ում, ֆրանսիացի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյից բացի, կմասնակցեն Գերմանիայի նրա գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Կատարի արտգործնախարար Մուհամմադ բեն Աբդել Ռահման Ալ Թանին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Ծրագրված է նաև Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Իտալայի և Հորդանանի ներկայացուցիչների մասնակցությունը։ Սպասվում է, որ հանդիպմանը ներկա կգտնվի նաև եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։ Փարիզի հանդիպման մասնակիցների հետ կհանդիպի սիրիական ընդդիմության Բանակցային հարցերով բարձրագույն կոմիտեի ղեկավար Ռիադ Հիջաբը։ «Վերջին իրադարձությունները միջազգային հանրության մոբիլիզացիան դարձել էր առավել անհրաժեշտ, քան երբևէ։ Նախարարն ու նրա հյուրերը կքննարկեն ողբերգական մարդասիրական իրավիճակը Հալեպում և պատասխանները, որոնք միջազգային հանրությունը պետք է տա»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում։