Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանության օր

Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանության օր

1950 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում դեկտեմբերի 10-ը պաշտոնապես սահմանվել է Մարդու իրավունքների օր։ Ամսաթիվն ընտրվել է՝ ի պատիվ Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների համաընդհանուր հռչակագրի ընդունման։ Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվել են անհատի հիմնական իրավունքները: Այս օրը բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ միջոցառումներ են կազմակերպում ՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը: