Հոկտեմբերի 27-ի գործով կալանավորի մորից գումար են շորթել՝ որդուն ազատ արձակելու խոստումով. «Ժողովուրդ»

Հոկտեմբերի 27-ի գործով կալանավորի մորից գումար են շորթել՝ որդուն ազատ արձակելու խոստումով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2016 թվականի հուլիսի 7-ին Արաբկիր և Քանաքեռ –Զեյթունի դատարան է մտել արտառոց մի քրեական գործ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի քաղաքացի՝ Թերեզա Սարգսյան անունով, հանդիպել է հոկտեմբերի 27-ին գործով ցմահ ազատազրկում կրող Էդուարդ Գրիգորյանի մոր հետ, նրան առաջարկել օգնել՝ որդուն ազատ արձակելու հարցում։ Եվ որպեսզի ամեն ինչ համոզիչ լինի, Թերեզան ասել է, թե կարող է օգնել, որ Էդուարդ Գրիգորյանի նկատմամբ համաներում կիրառվի, կամ նրան ներում շնորհեն։ Ահա, այսպես հոկտեմբերի 27-ին ահաբեկչության մասնակիցներից Է. Գրիգորյանի մայրը Թերեզա Օհանյանին 4 մլն 903 հազար դրամ (12 հազար ԱՄՆ դոլար) գումար է տվել, որը վերցրել է փողն ու անհետացել։ Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ահաբեկիչները ԱԺ դահլիճում գնդակահարեցին 8 մարդու, այդ թվում և ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին և վարչապետին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանին»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում