Մեկ տարում Գերմանիայի բանտերում իսլամիստների թիվն ավելացել է 1/3-ով. ԶԼՄ-ներ

Մեկ տարում Գերմանիայի բանտերում իսլամիստների թիվն ավելացել է 1/3-ով. ԶԼՄ-ներ

Գերմանիայի բանտերում իսլամիստների թիվը, համեմատած անցած տարվա հետ, աճել է 30 տոկոսով՝ հասնելով 155-ի։ Այս մասին հայտնում է Rheinische Post թերթը՝ երկրի բոլոր՝ 16 դաշնային հողերի ՆԳՆ տվյալների վերլուծության հիման վրա։ Պարբերականի տվյալներով՝ խոսքն ինչպես կասկածյալների, այնպես էլ արդեն դատապարտվածների մասին է։ Ամենից շատ այդպիսի բանտարկյալներ կան Բավարիայում (51 մարդ), Բեռլինում (35)։ Ոչ մի ձերբակալված չկա 5 դաշնային հողերում՝ Բրեմենում, Սաարում, Մեքլենբուրգ-Առաջնային Պոմերանիայում, Թյուրինգիայում և Սաքսոնիայում։ Վերջին շրջանում Գերմանիայի իրավապահ մարմիններն ուժեղացրել են պայքարն իսլամիստների դեմ։ Արմատականների խնդիրը սրվել է երկրի հարավում ամռանը տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, որոնց զոհ դարձավ ավելի քան 10 մարդ։ Համաձայն Քրեական գործերով դաշնային գերատեսրության վերջին տվյալների՝ Գերմանիայի հատուկծառայությունների ուշադրության կենտրոնում են գտնվում մոտ 450 իսլամիստներ, որոնցից պոտենցիալ սպառնալիք է գալիս։ Վերջին 15 տարում իրավապահ մարմիններին հաջողվել է կանխել երկրի տարածքում նախապատրաստվող 11 ահաբեկչություն։