ԱՄՆ-ը շարժական զենիթա-հրթիռային համալիրներ չի մատակարարի սիրիական ընդդիմությանը

ԱՄՆ-ը շարժական զենիթա-հրթիռային համալիրներ չի մատակարարի սիրիական ընդդիմությանը

Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ծրագրում սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչներին շարժական զենիթա-հրթիռային համալիրներ մատակարարել՝ ԴԱԻՇ խմբավորման դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Մեր դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել»,-ընդգծել է Թոները՝ մեկնաբանելով Սիրիայում դաշնակիցներին զենք մատակարարելու սահմանափակումները չեղարկելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշումը։ Այդ դաշնակիցների թվում կան նաև զինված խմբեր, որոնք կռվում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ։ Ի պատասխան ԱՄՆ-ի որոշման՝ Մոսկվան հայտարարել էր, որ ահաբեկիչների ձեռքում շարժական զենիթա-հրթիռային համալիրների հայտնվելը կլինի ԱՄՆ-ի որոշման վատագույն արդյունքը։