Սահակ Մինասյանը գցո՞ւմ է ՀՀԿ-ին. «Ժողովուրդ»

Սահակ Մինասյանը գցո՞ւմ է ՀՀԿ-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակառակ տրամաբանության՝ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար, Շիրակի համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարվում է առաջադրվել ռեյտինգային ցուցակով՝ ըստ երեւույթին վախենալով խայտառակվելուց: Ամբողջ խնդիրն այն է, որ դրանով Սահակ Մինասյանը իր ղեկավարած հաստատության ամբողջ ձայները նվիրում է ԲՀԿ-ին՝ հանձին նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի: Ամենայն հավանականությամբ դասալիք ռեկտորի նկատմամբ սանկցիաները չեն ուշանա»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: Լուսանկարը՝  aravot.am-ի