Նիգերիայում կին մահապարտների իրականացրած ահաբեկչությունը 56 մարդու կյանք է խլել

Նիգերիայում կին մահապարտների իրականացրած ահաբեկչությունը 56 մարդու կյանք է խլել

Նիգերիայի հյուսիսարևելյան Մադագալի քաղաքում ահաբեկչությունը 56 մարդու կյանք է խլել, ևս մոտ 60 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել մարդաշատ շուկայում։ Երկու կին մահապարտներ գործի են դրել պայթուցիկ սարքերը։ Իշխանություններն ահաբեկչությունը կապում են «Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորման հետ։ Շուկաներում, ավտոբուսային կայաններում և այլ մարդաշատ վայրերում հարձակումների համար խմբավորումը որպես մահապարտ օգտագործում է դեռահաս աղջիկներին և երիտասարդ կանանց։