Թուրքիան ՆԱՏՕ-ում նշանակում է ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի կողմնակիցներին. Times

Թուրքիան ՆԱՏՕ-ում նշանակում է ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի կողմնակիցներին. Times

Թուրքական ղեկավարությունը ՆԱՏՕ-ում պաշտոններից հեռացնում է արևմտամետ զինվորականներին ու դիվանագետներին և նրանց փոխարեն նշանակում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմնակիցներին։ Այս մասին հայտնում է Times բրիտանական պարբերականը։ Թերթի տեղեկություններով՝ այս վարկածը հաստատում է գտնում թուրք զինվորականների էլեկտրոնային նամակներում, ովքեր վերջերս են հեռացվել ՆԱՏՕ-ի առանցքային պաշտոններից։Այդ նամակները խմբագրության տրամադրության տակ են հայտնվել արտահոսքի արդյունքում։ Վերջերս պաշտոններից հեռացված զինվորականները նամակ են գրել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Քերթիս Սկապարոտիին, որում խոսվում է թուրք զինվորականների շրջանում աջ ազգայնական և հակարևմտյան տրամադրությունների զգալի աճի մասին։