ՄԱԿ-ն ընդունել է Հալեպում մարտերի դադարեցման պահանջով բանաձև

ՄԱԿ-ն ընդունել է Հալեպում մարտերի դադարեցման պահանջով բանաձև

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արտահերթ նիստում կոչ է արել դադարեցնել ռազմական գործությունները Սիրիայում և մարտերը Հալեպում։ Հանդիպման անցկացման նախաձեռնողն ու փաստաթղթի հեղինակը եղել է Կանադան։ Ռուսաստանը չի աջակցել փաստաթղթի ընդունմանը։ Բանաձևին կողմ է քվեարկել Գլխավոր ասամբլեայի 122 անդամ, դեմ՝ 13-ը, ևս 36 անդամ ձեռնպահ է մնացել։ Փաստաթղթում հնչեցվում է հայտարարություն քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա բոլոր հարձակումների ու պաշարումների անհապաղ և լիարժեք դադարեցման պահանջի մասին։ Երեկ հաղորդվել էր, որ մեկ ամսում Սիրիայում զոհվել է 800 մարդ։