Ծառուկյանը պատրաստվում է մինչև հաջորդ շաբաթվա կեսերը հանդես գալ հայտարարությամբ. «Հրապարակ»

Ծառուկյանը պատրաստվում է մինչև հաջորդ շաբաթվա կեսերը հանդես գալ հայտարարությամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյանամերձ շրջանակներից տեղեկացանք, որ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է մինչև հաջորդ շաբաթվա կեսերը հանդես գալ հայտարարությամբ՝ հստակեցնելով առաջիկա քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևաչափի, ծրագրերի հետ կապված հարցերը։ Քննարկվում է անգամ մամլո ասուլիս հրավիրելու տարբերակը։ ԲՀԿ նախկին ղեկավարի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն այս առիթով հետևյալն ասաց. «Ես, որպես հիմք, ունեմ պարոն Ծառուկյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ առաջիկա օրերին հանդես կգա հստակեցումով, թե ինչ ձևաչափով ու ինչպես է մասնակցություն ունենալու քաղաքական գործընթացներին, որևէ այլ հայտարարություն այս հարցի վերաբերյալ չեմ լսել իրենից»։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում