Դրսից պատվիրված մեծ ակցիա էր՝ երկրի ողնաշարը կոտրելու համար. Արմեն Սարգսյան

«Հոկտեմբերի 27-ի գործը լիարժեք բացահայտված չէ: Եղել են պատվիրատուներ, եղել են կատարողներ, բայց թե որտեղից է գալիս՝ դրսի գործ է, ներսի գործ է… Ես այն կարծիքին եմ, որ սա դրսից պատվիրված մեծ ակցիա էր, որը այս երկրի ողնաշարը կոտրելու համար էր: Մեծ պետությունները, հզոր պետությունները, որոնք չէին ուզենա մեր երկիրը տեսնել ավելի հզոր, ավելի կայուն, հավասարը հավասարի հետ նստող, կարող են իրենք կազմակերպած լինել»: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում  անդրադառնալով 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործությանը,  ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Նրա կարծիքով՝ գործը սառեցված է, սակայն փակված չէ, և իշխանությունները նպատակահարմար չեն գտնում գործը վերաբացել: Նրա դիտարկմամբ՝ այդպես ճիշտ չէ, անհրաժեշտ է բացահայտել նմանատիպ չբացահայտված գործերը: Մանրամասները՝ տեսանյութում: