Վրաստանն աջակցում է Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության մեծացմանը. Ջանելիձե

Վրաստանն աջակցում է Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության մեծացմանը. Ջանելիձե

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը ողջունում է Արևելյան Եվրոպայում և հատկապես Սևծովյան տարածաշրջանում դաշինքի ռազմական ներկայության ու ակտիվության մեծացումը։ Ջանելիձեն նկատել է, որ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարներն առաջին անգամ են հավաքվել վարշավյան գագաթնաժողովից հետո՝ քննարկելու համար նրանում ընդունված որոշումների իրագործումը։ ՆԱՏՕ-ն Վարաշավայի գագաթնաժողովի արդյունքներով որոշել է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Արևելյան Եվրոպայում և հատկապես Սևծովյան տարածաշրջանում։ Ջանելիձեն հայտարարել է, որ Վրաստանը՝ որպես ասպիրանտ երկիր, աջակցում է դաշինքի ջանքերին, որոնք ուղղված են եվրաատլանտյան ընդհանուր անվտանգության ամրապնդմանը. «Վրաստանն իր կողմից պատրաստ է շարունակել ներդրում ունենալ եվրաատլանտյան տիրույթի ամրապնդման գործընթացում և նրա անքակտելի մաս Սևծովյան տարածաշրջանում»։