Երևանի կենտրոնում պայթեցման միջոցով քանդել են նախկին տպարանի շենքը

Երևանի կենտրոնում պայթեցման միջոցով քանդել են նախկին տպարանի շենքը

«ՆորՏԵղ Շին» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը հոկտեմբերի 27-ին Երևանում պայթեցման միջոցով քանդման աշխատանքներ է իրականացրել: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից, պայթեցման միջոցով քանդվել է Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան): Անվտանգության նկատառումներից ելնելով տեղում հերթապահություն է իրականացրել մեկ մարտական հաշվարկ: