Ռոբերտ Նազարյանը չի բացառում անապահով խավերի համար գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազումը

Ռոբերտ Նազարյանը չի բացառում անապահով խավերի համար գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազումը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը չի բացառում, որ սոցիալապես անապահով խավերի համար գազի սակագինը կարող է նվազել մինչև 2017թ. հունվարի 1-ը, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը՝ մինչև փետրվարի 1-ը: Ազգային ժողովում ՀԾԿՀ 2017թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հարցին, Ռոբերտ Նազարյանը չբացառեց, որ մինչև 2017թ. հունվարի 1-ը հանձնաժողովը սոցիալապես անապահով խավերի համար կարող է վերանայել գազի սակագինը, իսկ մինչև փետրվարի 1-ը՝ էլեկտրաէներգիայի սակագինը: «Դուք ծանոթ եք վարչապետի առաջարկին՝ սոցիալապես անապահով խավերի և գյուղատնտեսության որոշ ոլորտների համար գազի և էլենտրաէներգիայի խթանող սակագներ սահմանելու վերաբերյալ: Դրանով պայմանավորված՝ մենք հիմա քննարկումների մեջ ենք: Եվ եթե լինի այն ֆինանսավորման աղբյուրը, որը մեզ անհրաժեշտ է այս խնդիրները լուծելու համար, մենք կգնանք այդ ճանապարհով: Համաձայն «Էներգետիկայի մասին» օրենքի, մենք մեր ընդունած որոշումները կարող ենք վերանայել միայն 6 ամիս անցնելու դեպքում: Ես չեմ բացառում, որ մենք մինչև 2017թ. հունվարի 1-ը կվերանայենք գազի, իսկ մինչև 1-ը՝ էլեկտրաէներգիայի սակագները»,- ասել է Նազարյանը: