«Մանկական եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը կներկայանա «Տարբեր» խորագիրը կրող երգով

«Մանկական եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը կներկայանա «Տարբեր» խորագիրը կրող երգով

«Մանկական եվրատեսիլ-2016» մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 28-ին ժամը 21:30-ին` Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի հիմնական թողարկումից անմիջապես հետո, ինչպես նաեւ «Մանկական եվրատեսիլ»-ի յութուբյան պաշտոնական ալիքում: Այս մասին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից: Այս տարի միջազգային հեղինակավոր մրցույթին Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կներկայանան «Տարբեր» խորագիրը կրող երգով: Ներկայացված տասնյակ երգերից Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Մանկական եվրատեսիլ»-ի բեմում այս տարի կհնչի Նիկ Եգիբյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած երգը: Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ: «Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ եւ կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում, որը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը: %d6%86%d5%a4%d5%a3%d6%86%d5%a4%d5%b0%d6%86