Անկասկած արտաքին պատվիրատու էր. Աշոտ Մանուչարյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: -Պարոն Մանուչարյան, Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 17 տարի, սակայն գործը չի բացահայտվել: Ի՞նչ տեղի ունեցավ. տստ Ձեզ՝ պատվիրատուն ներսի՞ց էր, թե՞ ուներ արտաքին հասցեատեր: -Ես և՛ նախկինում և այսօր էլ համոզված եմ, որ արտաքին պատվիրատու կար: Հայաստանում վերջին փորձն էր ինքնիշխան, անկախ երկիր ունենալու, և սկիզբը շատ ճշգրիտ էր դրված՝ ժողովրդի մեծագույն համախմբում, մեծ պլաններ, ծրագրեր: Հստակ էր, որ դա հնարավոր էր իրականություն դարձնել, և այդ օրը գնդակահարվեց մեր ժողովրդի անկախության հնարավորությունն ու երազանքը: Սա, իհարկե, չի նշանակում, որ դա վերջնական է, որովհետև այն ուժերը, որոնք ծնեցին այդ քաղաքական հոսանքը, այդ համախմբումը, նրանք շարունակում են գործել, ուղղակի դրանից հետո մենք անընդհատ հանդիպում ենք այդ նոււյն ուժերի գործունեությանը՝ կապված ժողովրդին ինքնուրույնությունից զրկելու և մեր երկիրը մանիպուլյատիվ դարձնելու հետ: -Ըստ էության մենք կարո՞ղ ենք ասել, որ հենց այդ ժամանակ մեր երկրի զարգացման տեմպերը թուլաան: -Ոչ թե զարգացման տեմպերը, այլ կասեցվեց զարգացումը, այսինքն՝ զարգացումն այդ պահիսց սկսած՝ կանգ է առել: Այն մորակները, որ դրանից հետո մենք տեսնում ենք, դրանք հետընթացի որակներ են: Անցած տարիները շատ մեծ դաս էին մեր ժողովրդի համար և բյուրեղացնում են նոր որակներ, որոնք ապահովելու են ճեղքումը հիմա: Բայց մենք տեսանք, թե այդ մանիպուլյատիվ տարածքը և ուժերը ինչքան հզոր են աշխարհում, և ինչքան մենք պետք է ճշգրիտ լինենք, նախևառաջ՝ անդավաճան մեր ինքնությանը, որովհետև ցանկացած զիջումն ադ հարցում, այլևայլ արժեքներին տրվելը հիմք է հանդիսանում, որպեսզի այդ մանիպուլյացիաների ենթարկող ուժերը միանգամից ներխուժեն մեր ներսը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: