Մարդիկ ծերանում են 39 տարեկանից՝ անկախ կենսակերպից. գիտնականներ

Մարդիկ ծերանում են 39 տարեկանից՝ անկախ կենսակերպից. գիտնականներ

Ամերիկացի գիտնականները սահմանել են տխուր ճշմարտություն. մարդու օրգանիզմը սկսում է ծերանալ 39 տարեկանից, այլ ոչ թե 50, ինչպես մտածում էին առաջ: Հետազոտությունը դա բացատրում է այն բանով, որ 40 տարեկանի մոտ դանդաղում է միելինի՝ նյարդային բջիջների նորմալ վիճակին պատասխանող նյութի արտադրությունը: Այդ եզրակացությանը գիտնականները հանգել են կամավորների մասնակցությամբ անցկացված թեստերի հիման վրա: Մարդկանց մոտ թուլանում է ուշադրությունը և հիշողությունը, սկսում է ավելի վատ աշխատել մկանային և սրտանոթային համակարգը: Գիտնակնները ընդգծել են, որ տվյալ պրոցեսը կապված չէ մարդու կենսակերպի, գենդերային տարբերությունների և քաշի հետ: