Էրդողանը Թուրքիան անվանել է «խոսքը պահող երկիր»

Էրդողանը Թուրքիան անվանել է «խոսքը պահող երկիր»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատել է Եվրամիությանը խոստումները չկատարելու համար և իր երկիրն անվանել «միշտ տվող և խոսքը պահող երկիր», հայտնում է TASS-ը: Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանի նիստի բացման ժամանակ` ամառային արձակուրդներից հետո: «Հոկտեմբերը կարևոր ամիս է ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների համար: Այդ ամսում պետք է ուժի մեջ մտնի առանց վիզայի ռեժիմը, սակայն ԵՄ դիրքորոշումը տանում է նրան, որ այն չի կատարում Թուրքիային տված խոստումը»,- ասել է Էրդողանը: Նա նշել է, որ Թուրքիան «ԵՄ-ի հետ հարաբերություններում միշտ հանդիսացել է տվող և խոսքը պահող կողմ»: Նախագահը նշել է, որ երկիրը բավարարում է Եվրամիություն մտնելու բոլոր չափանիշներին: