Մենք կարևոր հաղթանակ տոնեցինք. Կոնտե

Մենք կարևոր հաղթանակ տոնեցինք. Կոնտե

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակներում կայացած «Հալ Սիթի»-ի հետ հանդիպման մասին: «Մենք կարևոր հաղթանակ տոնեցինք: 2 պարտություններից հետո շատ կարևոր էր թիմի վստահությունը վերականգնելը: Մենք մեծ աշխատանք ենք տանում թիմում և որոշ ժամանակ անց անպայման կտեսնենք դրա արդյունքը», - ասել է Կոնտեն: