Մյունխենի ոստիկանությունը կայարանում Շվարցենեգերին բռնել է հեծանիվ վարելիս

Մյունխենի ոստիկանությունը կայարանում Շվարցենեգերին բռնել է հեծանիվ վարելիս

Գերմանիայի ոստիկանությունը ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերին նկատողություն է արել Մյունխենի կայարանում հեծանիվ վարելու համար, հայտնում է Bild-ը: Ոստիկանները տեսել են 2 հեծանվորդների, որոնք արագ շարժվում են երկաթուղային կայարանում: Հերթապահներից մեկը հետևել է նրանց և հավասարվելով նրա հետ, ով եղել է հետևում, սկսել է բացատրել արագ վարելու վտանգները: Տղամարդը ասել է, որ ինքը Շվարցենեգերի թիկնապահն է: Ոստիկանը դա ընդունել է որպես կատակ, սակայն հետո տեսել է, որ երկրորդ կարգազանցը իրոք Շվարցենեգերն է: Ոստիկանի բացատրություններին որպես պատասխան՝ 69-ամյա դերասանը ասել է, որ իր ոտքերը ցավում են և իր համար դժվար է քայլելը: Որպես փոխհատուցում նա ոստիկաններին առաջարկել է իր հետ սելֆի անել, որից հետո դերասանը այնտեղից հեռացել է ոտքով՝ հեծանիվը կողքից տանելով: