Christian Dior գարուն-ամառ 2017. Նորաձևության շաբաթ Փարիզում

Christian Dior գարուն-ամառ 2017. Նորաձևության շաբաթ Փարիզում

Քանի դեռ Սպիտակ տունը պատրաստվում է ընդունելու առաջին կին նախագահին, Dior տանը պատվի են արժանացնում առաջին կին ստեղծագործական տնօրենին, հայտնում է spletnik.ru-ն: Dior-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնական նշանակումը հայտնի է դարձել հունիսին, իսկ այժմ Մարիա Գրացիա Կյուրին ներկայացրել է իր առաջին սեզոնային հավաքածուն նոր գործատուի համար: Պրեմիերան դահլիճում հավաքել է Տան բոլոր գովազդային դեմքերին՝ Մարիոն Կոտիյարից և Նատալի Պորտմանից մինչև Ջենիֆեր Լոուրենսին և Ռիհաննային, ինչպես նաև բրենդի երկրպագուներ Նատալյա Վոդյանովային, Կարլա Բրունիին, Լետիցիա Կաստային, Ուլյանա Սերգեյենկոյին և շատ ուրիշների: