Գիտնականները պատմել են մեղրի զարմանալի հատկությունների մասին

Գիտնականները պատմել են մեղրի զարմանալի հատկությունների մասին

Նոր Զելանդիայի գիտնականները մի շարք փորձեր կատարելուց հետո մեղրը անվանել են երկարակեցության իսկական էլիքսիր: Նույնիսկ ծեր առնետները, որոնց օրաբաժնում ներառել են մեղր, սկսել են ցուցադրել հրաշալի ռեակցիա և սթրեսակայունություն: Նրանց կենսական ցուցանիշները մեղրային դիետայի ժամանակ նշանակալիորեն լավացել են և եկել նորմայի, հայտնում է neboley.com.ua-ը: Գիտնականները դա բացատրում են մեղրի զարմանալի հակաօքսիդանտ հատկությամբ: Հենց դա է ակտիվորեն հակազդում օրգանիզմի ծերացմանը, ամրացնում է իմունիտետը և վերադարձնում երիտասարդությունը: Բժիշկները պնդում են, որ օրակարգում շաքարը մեղրով փոխարինելը մարդկությանը կարող է օգնել հետաձգելու ծերացման անխուսափելի նշանները՝ թուլությունը, հոգնածությունը, կնճիռների առաջացումը և այլն: