Պետք է հարմարվենք 3 պաշտպանով խաղին. Կեհիլ

Պետք է հարմարվենք 3 պաշտպանով խաղին. Կեհիլ

Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Գերի Կեհիլը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ներմուծած նոր մարտավարության մասին: «Մարզումների և հանդիպումների մեջ մեծ տարբերություն կա: Մենք պետք է մի քանի անգամ փորձենք նոր մարտավարությունը խաղադաշտում, ինչից հետո ամեն ինչ ավելի լավ կստացվի: Պետք է հարմարվենք 3 պաշտպանով խաղին: Այս մարտավարությունը մեծ հաջողություններ կբերի մեր թիմին», - ասել է Կեհիլը: