Գիտնականները Գոբի անապատում հայտնաբերել են դինոզավրի հսկայական հետք

Գիտնականները Գոբի անապատում հայտնաբերել են դինոզավրի հսկայական հետք

Մոնղոլիայի Գոբի անապատի տարածքում գիտնականները հայտնաբերել են դինոզավրի ձախ ոտքի հետք, հայտնում է VistaNews-ը: Բոլոր հետազոտությունների արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ այդ դինոզավրը ապրել է կավճի դարաշրջանում` ավելի քան 70 միլիոն տարի առաջ: Գիտնականները նաև ենթադրում են, որ հետքը պատկանել է խոտակեր զաուրոպոդի: Այս գտածոն շատ հազվագյուտ է, քանի որ 106 սմ երկարությամբ հետք դեռևս չէր հաջողվել գտնել ոչ մի գիտնականի: Մինչ այժմ հայտնաբերված ամենամեծ հետքը եղել է 100 սմ: Գիտնականներն այժմ շարունակում են փնտրել կենդանու կմախքը: