Բլեյք Լայվլին երկրորդ անգամ մայր է դարձել

Բլեյք Լայվլին երկրորդ անգամ մայր է դարձել

Հայտնի է դարձել, որ 29-ամյա դերասանուհի Բլեյք Լայվլին ծնել է երկրորդ երեխային: Ամուսինները երեխայի սեռը և քաշը դեռ չեն հայտնել, սակայն արդեն Բլեյքին հիվանդանոցում այցելել է նրա ընկերուհի Թեյլոր Սվիֆթը: Այդ մասին հայտնում է Page Siх պարբերականը: Ինչպես տեղեկացրել է պարբերականի աղբյուրը՝ Բլեյքը և նրա ամուսին Ռայան Ռեյնոլդսը անչափ երջանիկ են: