Պարտությունից հետո «Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները տուն են վերադարձել գնացքով

Պարտությունից հետո «Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները տուն են վերադարձել գնացքով

«Ուոտֆորդ»-ից կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները տուն են վերադարձել ոչ ավանդական փոխադրամիջոցով: «Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է վերադառնալ ոչ թե ակումբի ավտոբուսով, այլ… գնացքով: Ուոտֆորդի կայարանում զարմացած երկրպագուները լուսանկարվում էին «Յունայթեդ»-ի ֆուտբոլիստների հետ, նրանցից ինքնագրեր խնդրում: Նշվում է, որ այդպիսով Մոուրինյոն ցանկացել է ավելի շատ ժամանակ տրամադրել ֆուտբոլիստներին` թիմի առաջիկա խաղերի մասին մտածելու համար: Մարզիչը բացատրական աշխատանք է կատարել իր սաների հետ: