ՈւԵՖԱ-ն ներկայացրել է նախկին ֆուտբոլիստ մարզիչների խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է նախկին ֆուտբոլիստ մարզիչների խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է մարզիչ դարձած նախկին ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, ում թիմերն ընթացիկ մրցաշրջանում հանդես են գալու Չեմպիոնների լիգայում ու Եվրոպայի լիգայում: Դարպասապահ` Պրյուդոմ («Բրյուգե»): Պաշտպաններ` Վան Բրոնկհորսթ («Ֆեյենորդ»), Պոչետինո («Տոտենհեմ»), Դե Բուր («Ինտեր»), Ֆիշեր («Բազել»), Լուիս Էնրիկե («Բարսելոնա»): Կիսապաշտպաններ` Սիմեոնե («Ատլետիկո»), Կոկու (ՊՍՎ), Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»), Զիդան («Ռեալ»): Հարձակվող. Ռեբրով («Դինամո Կիև»):