Վենգերը Մոուրինյոյին թույլ չի տվել նստել իր կողքին
16:51 | 2016-09-08
ՈւԵՖԱ-ի էլիտար մարզիչների համաժողովի ժամանակ հետաքրքիր դրվագ է տեղի ունեցել «հին ընկերներ» Ժոզե Մոուրինյոյի և Արսեն Վենգերի միջև:
Մոուրինյոյն վերջինն է մտել դահլիճ, որտեղ անցկացվում էր համաժողովը: Ազատ տեղերի քանակը սահմանափակ է եղել, և Ժոզեն ստիպված է եղել ուղղվել դեպի Վենգերի կողքի ազատ աթոռը:
Վենգերն անմիջապես հայտարարել է, որ Մոուրինյոն չի կարող զբաղեցնել այդ աթոռը: