«Մանչեսթեր Սիթի»-ն կբողոքարկի, եթե Ագուերոն որակազրկվի

«Մանչեսթեր Սիթի»-ն կբողոքարկի, եթե Ագուերոն որակազրկվի

«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է որակազրկվել 3 խաղով՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի «Վեսթ Հեմ»-ի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Արգենտինացի ֆուտբոլիստը մեղադրվում է ոչ մարզական վարք դրսևորելու մեջ: Այսօր Անգլիայի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեն վերջնական որոշում կկայացնի: Sky Sports-ի տեղեկությունների համաձայն՝ «քաղաքայիններ»-ը պատրաստվում են բողոքարկել, եթե Ագուերոյի նկատմամբ պատժամիջոց կիրառվի: