Ագուերոն մրցակցին հարվածելու համար կարող է որակազրկվել

Ագուերոն մրցակցին հարվածելու համար կարող է որակազրկվել

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի «Վեսթ Հեմ»-ի հետ խաղում ցուցադրած վարքի համար պատժի ենթարկվել կարգապահական կոմիտեի կողմից: Խաղային դրվագներից մեկում Ագուերոն արմունկով հարվածեց մրցակից թիմի ֆուտբոլիստներից մեկին, սակայն այդ դրվագը դուրս մնաց հանդիպման գլխավոր մրցավարի ուշադրությունից: Նշենք, որ «Մանչեսթեր Սիթի»-ն 3:1 հաշվով հաղթանակ է տոնել «Վեսթ Հեմ»-ի նկատմամբ: