Ֆրանսիայում որոշ քաղաքների քաղաքապետեր հրաժարվում են չեղարկել բուրկինիի արգելքը

Ֆրանսիայում որոշ քաղաքների քաղաքապետեր հրաժարվում են չեղարկել բուրկինիի արգելքը

Ֆրանսիական մի քանի քաղաքների քաղաքապետեր հայտարարել են, որ մտադիր չեն հետևել Ֆրանսիայի գերագույն վարչական դատարանի որոշմանը, որով դադարեցվում է երկրի լողափերին ողջ մարմինը ծածկող մուսուլմանական լողազգեստ՝ բուրկինի կրելու արգելքի գործողությունը: Այս մասին հայտնում է BBC-ն: Վերջին 2 շաբաթներին այդպիսի արգելք են սահմանել մոտ 30 քաղաքների իշխանությունները՝ հատկապես Ֆրանսիայի հարավում: Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը պաշտպանել է արգելքը՝ Facebook-ում գրելով, որ բուրկինին «իսլամի քաղաքականության հաստատումն է հասարակական վայրերում»: Բարձրագույն վարչական դատարանի անդամ Ֆրանսուա Մոլինյեն ֆրանսիական Le Mond պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ այն քաղաքների քաղաքապետերը, որտեղ սահմանված է այդ արգելքը, դեռ որոշ ժամանակ կարող են դրան հետևել: Սակայն հետագայում նրանց դեմ կարող են հայցեր ներկայացվել վարչական տրիբունալներում՝ հենվելով Գերագույն վարչական դատարանի վճռի վերաբերյալ իրենց որոշման վրա: