Սիրիայում գերեվարված քրդերին մահապատժի են ենթարկում երեխաները

Սիրիայում գերեվարված քրդերին մահապատժի են ենթարկում երեխաները

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը համացանցում հրապարակել է տեսանյութ, որում 10-13 տարեկան հինգ տղաներ Սիրիայում սպանում են գերեվարված քուրդ աշխարհազորայիններին: Ինչպես պնդում են ջիհադիստները, տղաներից մեկը բրիտանացի է: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: Տեսանյութում տղաները զինվորական համազգեստով են, իսկ բանտարկյալները՝ նարնջագույն բանտային հագուստով: Տղաներից մեկը, որին անվանում են Աբու ալ-Բարա ալ-Թունիսի, արաբերեն դիմում է քրդերին և խոստանում ավելի շատ արյունահեղություն: Նրա խոսքով՝ քրդերի դեմ ճակատամարտը դեռ չի սկսվել: Հոլովակի մյուս երեխաներին անվանում են Աբու Իսհակ ալ-Մասրի (Եգիպտոսից), Աբու Աբդուլլա ալ-Բրիտանի (բրիտանացի), Աբու Ֆուադ ալ-Քուրդի (քուրդ) և Յուսուֆ ալ-Ուզբեկի (ուզբեկ):