«Մանչեսթեր Սիթի»-ն ավարտել է տրանսֆերային արշավը. Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթի»-ն ավարտել է տրանսֆերային արշավը. Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ «քաղաքայիններ»-ն այլևս գործարքներ չեն կատարի ամառային տրանսֆերային շուկայում: «30 ֆուտբոլիստ ունենք: Բավական է: «Մանչեսթեր Սիթի»-ն ավարտել է տրանսֆերային արշավը: Վստահում եմ սաներիս: Գիտեմ, որ նրանք կարդարացնեն սպասելիքները»,- Sport-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Սիթի»-ն ձեռք է բերել «Բարսելոնա»-ի դարպասապահ Կլաուդիո Բրավոյի իրավունքները: Arsenal v Manchester City: Pre-Season Friendly