Մամեդյարովը հաջորդ շաբաթ կմեկնի Վրաստան

Մամեդյարովը հաջորդ շաբաթ կմեկնի Վրաստան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը օգոստոսի 29-ին պաշտոնական այցով մեկնելու է Վրաստան։ Այդ մասին հայտնել են վրացական ԶԼՄ-ները։ Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Մամեդյարովը հանդիպումներ է ունենալու Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ։ Այցի շրջանակներում քննարկվելու են երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության հարցեր։