Ռոգոզինը մեկնաբանել է Ադրբեջանի համար Ուկրաինայում «Ան-178» ինքնաթիռներ արտադրելը

Ռոգոզինը մեկնաբանել է Ադրբեջանի համար Ուկրաինայում «Ան-178» ինքնաթիռներ արտադրելը

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը վաղաժամ է համարում պնդելը, թե Ուկրաինայում գործարկված «Ան-178» ինքնաթիռների արտադրությունը կդառնա զանգվածային։ Ռոգոզինն այդ մասին գրել է Facebook-ի իր էջում։ Մեկնաբանելով «Անտոնով» ձեռնարկության վերագործարկման մասին լուրը՝ Ռոգոզինն ընդգծել է, որ 10 ինքնաթիռը զանգվածային արտադրություն չէ: «Որպեսզի ծածկվի ինքնաթիռի մշակման ծախսերը, անհրաժեշտ է դրանցից արտադրել հարյուրներով»,- գրել է նա։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, թե ուկրաինական «Անտոնով» պետական ձեռնարկությունը ծավալում է «Ան-178» տրանսպորտային ինքնաթիռի զանգվածային արտադրություն։ Ձեռնարկության ղեկավար Ալեքսանդր Կոցյուբան հայտարարել է, որ կա Ադրբեջանի ավիաընկերություններից 10 ինքնաթիռի արտադրության պատվերի ամրագրում։