Քրդերի հետ չպայմանավորվելու դեպքում Իրաքը նավթը կարտահանի Իրանի տարածքով

Քրդերի հետ չպայմանավորվելու դեպքում Իրաքը նավթը կարտահանի Իրանի տարածքով

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի կառավարությունը դիտարկում է Իրանի տարածքով հում նավթի վաճառքի հնարավորությունը, եթե Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կառավարության հետ բանակցությունները չպսակվեն հաջողությամբ։ Այդ մասին հայտարարել է Իրաքի նավթարդյունաբերության նախարար Ֆայադ ալ Նեման. «Եթե բանակցությունների արդյունքում ձեռք չբերվի որևէ որոշում, Իրաքը կսկսի փնտրել նավթ վաճառելու այլ ուղիներ՝ Իրանի կամ այլ երկրների միջոցով, քանի որ նրան փող է անհրաժեշտ»։ Նրա խոսքով՝ որպես բարի կամքի դրսևորում և քրդերին բանակցությունների հրավեր՝ իրաքյան North Oil Company պետական նավթային ընկերությունը նավթի փոխադրում է սկսել Թուրքիայում քրդերի վերահսկած նավթամուղով։