Մխիթարյա՞ն. եթե Մատան պահեստայինների նստարանին հայտնվի, կմտածեք, որ վռնդում եմ նրան. Մոուրինյո

Մխիթարյա՞ն. եթե Մատան պահեստայինների նստարանին հայտնվի, կմտածեք, որ վռնդում եմ նրան. Մոուրինյո

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի` Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը թիմի մեկնարկային կազմում: «Շատ բարդ իրավիճակ է: Եթե Մատան պահեստայինների նստարանին հայտնվի, կմտածեք, որ վռնդում եմ նրան կամ ցանկանում եմ վաճառել: Եթե չխաղա Մարտիալը, կմտածեք, որ նա ճգնաժամ է ապրում: Նրանք ևս լավ են խաղում: Մխիթարյանի մասին կասեմ, որ նա գերազանց ֆուտբոլիստ է: Չեմ շտապում ընդգրկել Հենրիխին մեկնարկային կազմում, որպեսզի բոլորին ապացուցեմ, թե որքան լավ որակներ ունի նա: Ես դեռ կապացուցեմ աշխարհին, որ հիանալի ձեռքբերում եմ կատարել»,- sky sport-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: Manchester United v Southampton - Premier League